Հայաստանի Մ-19 հավաքականը կամային հաղթանակ տարավ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։
Նոյեմբերի 10-ին՝ խորվաթական Լուցկո քաղաքում, կայացավ Եվրոպայի 19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին, առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել մրցակցին 3:2 հաշվով։
Մրցաշարի հաջորդ մրցափուլում մեր թիմը նոյեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ: