Ուկրաինական պատվիրակությունը Հայաստան կայցելի նոյեմբերի 15-16-ին, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։ Համաձայն պարբերականի տեղեկատվության՝ ավելի քան 70 հյուրերի թվում կլինեն Ուկրաինայի շրջանների հայկական համայնքների ղեկավարները, ազդեցիկ քաղաքական գործիչներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, հայտնի քաղաքագետներ եւ մեդիա փորձագետներ, խոշոր լրատվամիջոցների լրագրողներ, հասարակական գործիչներ եւ մարզիկներ։
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչների հետ, Ուկրաինայի Հայերի միության կոնֆերանս, կլոր սեղաններ և քննարկումներ ուկրաինացի քաղաքական գործիչների և փորձագետների ու նրանց հայ գործընկերների մասնակցությամբ, ինչպես նաև մշակութային մի շարք միջոցառումներ, որոնց մեջ աչքի կընկնեն սքեյթ-փարկի բացումը և Ուկրաինայի հայերի միության սոցիալական նախագծի՝ էլեկտրամեքենաների լիցքակայանների ցանցի շնորհանդեսը։