Հայազգի Ադելյա Պետրոսյանը դարձավ պատմության մեջ առաջին գեղասահորդուհին, որը կարողացավ քառակի ռիթբերգեր կատարել մրցույթում։ Դա տեղի է ունեցել Պերմում Ռուսաստանի գավաթի խաղարկության ժամանակ։
Պետրոսյանը կատարեց քառակի ռիթբերգերով և կրկնակի տուլուպով կասկադ։ 14-ամյա մարզուհին ստացավ 147,15 միավոր և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը (213,26 միավոր երկու ծրագրերի հանրագումարից)։ Հաղթանակը տարավ Սոֆյա Մուրավյովան (216,64), երրորդը Եվրոպայի չեմպիոն Սոֆյա Սամոդուրովան էր (188,39)։
Գեղասահքի միջազգային միությունը չի վավերացնի ցատկը, քանի որ Պետրոսյանն այն կատարել է հանրապետական մրցումներում։ Միության վարկանիշում պաշտոնապես ընդգրկվելու համար գեղասահորդուհին պետք է կրկնի ցատկը կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջազգային մրցումներում՝ այն կատարելով պլյուսներով։
Պետրոսյանը սովորում է Էթերի Թութբերիձեի խմբում։ Նա Ռուսաստանի առաջնության պատանիների փոխչեմպիոնն է։