Լևոն Արոնյանը՝ Tata Steel Chess India Blitz 2021 մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
«18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով։ Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ կայծակնային շախմատի մրցաշարն անցկացվում էր Հնդկաստանի Կալկաթա քաղաքում։