Հանրահայտ շախմատիստ Լևոն Արոնյանն իր անձնական էջում ուրախություն է հայտնել, որ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում հաջող հանդես է եկել և կարողացել հաղթել կայծակնային շախմատի մրցաշարը:
«Այս պահին, ինչպես աշխարհի յուրաքանչյուր հայ, իմ մտքերը իմ երկրի հետ են, և ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ իմ ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ, վերակառուցել և վերախմբավորել այն ամենը, ինչ մենք գնահատում ենք:
Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին։
Քանի դեռ մենք հավատում ենք և ամուր կանգնած ենք մեր ոտքերի վրա, մենք անմահ ենք»,- գրել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Կալկաթայում ընթացող Tata Steel Chess India Blitz 2021 մրցաշարի հաղթող դարձավ: 18 տուրի արդյունքում հայ գրոսմայստերն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգայսին կիսում էին առաջին հորիզոնականը՝ 11,5-ակսն միավորով։ Թայ-բրեյքի երկու պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի և պայքարը շարունակվեց արմագեդոնում, որտեղ Արոնյանը հաղթանակ տարավ սպիտակ խաղաքարերով: