«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է տեղափոխվել «Կրասնոդար»։ Այս մասին հաղորդում է «Матч ТВ»-ն:
Աղբյուրը նշում է, որ ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին կապ է հաստատել հայ կիսապաշտպանի հետ, սակայն ֆուտբոլիստը նրան քաղաքավարի մերժել է:
Նշվում է, որ Մխիթարյանը մտադիր է մնալ Եվրոպայում, քանի որ նրա ընտանիքը չի ցանկանում տեղափոխվել: Բացի այդ, Հենրիխը հրաժարվել է «Զենիթի» առաջարկից։
Մխիթարյանը կարող է հեռանալ հռոմեական ակումբից այս ձմռանը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կրկին ծագած կոնֆլիկտի պատճառով: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել է 4 գոլային փոխանցում: