France Football հանդեսի վարկածով ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակի» դափնեկիր Է դարձել։ Նա տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել։
Բացի գլխավոր մրցանակից, Մեսսին նաև ստացել է 18 կարատանոց վարդագույն ոսկուց պատրաստված բացառիկ ժամացույց՝ «Ոսկե գնդակի» փոքրացված պատճենով:
Արարողության ընթացքում հանձնվել են նաև այլ պարգևներ:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Պեդրոն («Բարսելոնա»), տարվա լավագույն ակումբ՝ «Չելսի»-ն (Անգլիա), լավագույն հարձակվող՝ Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), լավագույն ֆուտբոլիստուհի՝ Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա»)։