Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 7-ին և կեզրափակվի 17-ին:
Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (109 կգ):