Հայաստանից արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը հավանաբար կմասնակցի 11 գրոսմայստեր:
Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը:
Դեկտեմբերի 26-28-ը կանցկացվեն արագ, իսկ 29-30-ը կայծակնային շախմատի առաջնությունները: Առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Աշխարհի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար: