Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը` բրոնզե մեդալակիր:
Գերծանր քաշային կարգում հիմնական պայքարը ծավալվեց Վրաստանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի 4-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեի և Հայաստանից ՕԽ փոխչեմպիոն Գոռ Մինասյանի և Վարազդատ Լալայանի միջև: Երկամարտի 448 կգ արդյունքով Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Երկամարտի 457 կգ արդյունքով Լալայանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի հավաքականում մինչ այս աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը: