ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2021 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը, որտեղ Խոակին Կապառոսի գլխավորած հավաքականը 92-րդն է: ՖԻՖԱ-ի դասակարգման նախորդ աղյուսակում ևս Հայաստանի հավաքականը 92-րդն էր:
Դասակարգման աղյուսակի տասնյակում փոփոխություն չկա: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան և Նիդերլանդները: