Այսօր Երևանի ավագանին քննարկում էր քաղաքի 2022 թվականի բյուջեն, որի ընթացքում անդրադարձ է եղել շախմատի հերթական բաց առաջնությանը վերաբերող հարցին: Երևանի ավագանու այսօրվա նիստում հաստատվեց հաջորդ տարի Yerevan Open շախմատի միջազգային մրցաշար անցկացնելու որոշումը:
«Այս տարի 14 երկիր է մասնակցելէ բավականին բարձր վարկանիշով շախմատիստներ։ Ես համարում եմ, որ դա շատ հաջոված միջոցառում է քաղաքի կյանքում, պետք է ներառել բյուջեի նածագծում»,-այս մասին հարցադրում է արել ավագանու անդամ Լևոն Զաքարյանը։ «Տեխնիկական խնդիր է եղել, որ չի ներառվել բյուջեում։ Դա ներառվելու է փետրվարի ճգրտված բյուջեում»,-նշել է Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Վահագն Դավթյանը։
Հիշեցնենք, որ Yerevan Open 2021-ն իրապես մեծ հաջողություն և ձեռքբերում էր հայկական շախմատի համար: Մայրաքաղաքը հաջորդ տարի այս մրցաշարի շրջանակներում կրկին հնարավորություն կունենա հյուրընկալելու աշխարհում ճանաչում ունեցող շախմատիստների՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը: