Սլովակիայի «Ժիլինայի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել իր ներկայիս ակումբը։ Այս մասին հայտնել է Ria.ru-ի սպորտային բաժնի թղթակից Ալեքսանդրա Սերգեևան։ Վերջինիս խոսքով՝ Վ․ Բիչախչյանը կարող է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի որևէ ակումբ։
Նրա խոսքով՝ հայ ֆուտբոլիստի գինը, Transfermarkt-ի գնահատականներով, կազմում է 900 հազար եվրո։ Բիչախչյանը հայկական «Շիրակ» ակումբի սան է։ Հայրենիքում կիսապաշտպանը իր խաղի համար ստացել է նոր Մխիթարյան մականունը։
2016 թվականին բրիտանական The Guardian թերթը Վահան Բիչախչյանին ընդգրկել էր համաշխարհային ֆուտբոլի 60 լավագույն երիտասարդ տաղանդների ցուցակում: