Հայկական ծագմամբ ռուսաստանցի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը Տոլյատիի մենամարտից 11 օր անց հիվանդանոցում մահացել է, Instagram-ում հայտնել է մարզիկի քույրը ՝ Սվետլանա Պետրոսյանը:
26-ամյա Սահակյանի մասնակցությամբ մենամարտն տեղի էր ունեցել դեկտեմբերի 26-ին եւ ավարտվել նոկաուտով: Սահակյանը բաց է թողել Իգոր Սեմերնինի կողմից գլխին հասցված հարվածը եւ հոսպիտալացվել է գլխուղեղի այտուցով: Բռնցքամարտիկը գիտակցության չգալով մահացել է․
Մարզիկին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին Տոլյատիում, հուղարկավորությունը՝ Հայաստանում։
Պրոֆեսիոնալ ռինգում Սահակյանը 2018-ից անցկացրել է 9 մենամարտ՝ 3 պարտություն է կրել, 6-ում հաղթել է: