Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը օգնեց «Ռոմային» հաղթել «Լեչեին» 3:1 հաշվով և դուրս գալ Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ:
Հռոմեական թիմում աչքի են ընկել ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան, անգլիացի հարձակվող Թամմի Աբրահամը և ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռոմայի» կազմում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նա փոխարինման էր դուրս եկել 46-րդ րոպեին։ Քառորդ եզրափակիչում «Ռոման» կհանդիպի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հետ:
Նշենք, որ այսօր Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը: