Հենրիխ Մխիթարյանն այս տարվա հունիսին կարող է հեռանալ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Roma Press պորտալը։
Անցած մրցաշրջանի վերջում 33-ամյա խաղացողը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ, որտեղ նա տեղափոխվել էր «Արսենալից» 2019 թվականին: Աղբյուրի համաձայն՝ Մխիթարյանի տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձը լրացուցիչ պատճառ է, որպեսզի ակումբը բաժանվի նրանից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում Իտալիայի առաջնությունում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով երեք գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ: