Բրազիլացի կիսապաշտպան Վիտինյոն համալրել է Երեւանի «Ալաշկերտը»:
Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը կարիերան սկսել է բրազիլական «Նովորիզոնտինոյում», ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի Պրեմյեր լիգա՝ պաշտպանելով «Արարատի» և «Ուրարտուի» գույները: Հայաստանի Պրեմյեր լիգայում Վիտինյոն մասնակցել է 39 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: