Լաս Վեգասում կայացել է UFC Vegas 49 մրցաշարը։ Այս մասին գրում է Armsport.am-ը:
Օրվա գլխավոր մենամարտում հանդիպել են Արման Ծառուկյանն ու իսպանացի Ժոել Ալվարեսը։
Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում այն բանից հետո, երբ մրցավարը իսպանացուն տեխնիկական նոկաուտ գրանցեց։
Այժմ Ծառուկյանն ունի 18 հաղթանակ և երկու պարտություն։ Ալվարեսը պարտվել է 22-ից 3-րդ մենամարտում։