Մարտի 12-ին Հայաստանը երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ նվաճեց Պլովդիվում ընթացող հունահռոմեական մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Նարեկ Հարությունյանը (70 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ավելի վաղ 57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր էր դարձել Էդիկ Հարությունյանը, որը 10:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Յուսուֆ Դեմիրին: