Խանտի Մանսիյսկում ընթացող «Մենք միասին ենք. սպորտ» միջազգային պարալիմպիկ խաղերում մեր սնոուբորդիստ Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մարզիկները կմասնակցեն Պարալիմպիկ ձմեռային խաղերին «Մենք միասին ենք․ սպորտ» խորագրով։ Այն անկացվում է Խանտի-Մանսիյսկում։ Մարտի 18-ին Յուգրա Մեգա Սպորտ սառցե պալատում մեկնարկած պարալիմպիկ ձմեռային խաղերի ընթացքում անցկացվել են դահուկավազքի, բիաթլոնի, սնոուբորդի, լեռնադահուկային սպորտի, սայլակներով կերլինգի և հետջ-հոկեյի մրցումներ, որոնք նախատեսված են Պեկինում (Չինաստան) XIII Պարալիմպիկ ձմեռային խաղերի ծրագրով: