«Ռոմա» ֆուտբոլային ակումբը աշխատում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման վրա։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է լրագրող Նիկոլո Շիրոն։
Նա նշել է, որ հռոմեական ակումբը պատրաստ է հայ կիսապաշտպանին ևս մեկ մրցաշրջանով պայմանագիր առաջարկել։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը պատրաստ է պայմանագիր կնքել երկու տարվա ժամկետով և բարձր աշխատավարձով։