Հայ ըմբիշները դուրս եկան ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Սլավիկ Գալստյանից (67կգ) 3 րոպե էլ չպահանջվեց 9:0 հաշվով հաղթելու և կսաեզրափակիչ դուրս գալու համար:
Գևորգ Ղարիբյանը (60կգ) շատ լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Էդմոն Նազարյանը` Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին:
Ավելի վաղ Մալխազ Ամոյանը (77 կգ) 9:0 հաշվով հաղթել էր շվեդ մարզիկին և կպայքարի ոսկե մեդալի համար: