Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլն օգնեց իտալական թիմին հաղթել «Սամպդորիային»:
Իտալիայի առաջնության 31-րդ տուրի արտագնա խաղում հռոմեացիների համար բախտորոշ ստացվեց հանդիպման 27-րդ րոպեն, երբ Հենրիխ Մխիթարյանը կարողացավ գոլ խփել՝ գրավելով մրցակցի դարպասը։
Հաղթանակը թույլ տվեց «Ռոմային» վաստակել 54 միավոր և բարձրանալ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական։ «Սամպդորիան» 29 միավորով 16-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարը Միլանն է, որը 30 խաղում վաստակել է 66 միավոր։
Իտալիայի առաջնության 28 խաղում 33-ամյա Մխիթարյանը դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի պայմանագիրն իտալական թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։