Վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը փոքր կորուստներով շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Մրցաշարն այսօր հատում է հասարակածը: Մեր յոթ պատվիրակներ հաղթահարել են նախնական փուլերի արգելքները և հասել են քառորդ եզրափակիչ: Ընդամենը մեկ հաջող քայլ, և նրանք կդառնան մեդալակիր: Այսօր երեկոյան մրցահերթում մեր տղաներից կմենամարտեն Աղվան Ալեքսանյանը /86կգ/ և /92կգ/ Ավետիք Հովակիմյանը:
Վաղը կիսաեզրափակիչ մտնելու համար պայքարի կբռնվի մեր հնգյակը՝ Արեն Ասլամազյանը /51կգ/, Էրիկ Իսրայելյանը /60կգ/, Արթուր Մկրտչյանը /63,5կգ/, Արես Հակոբյանը /67կգ/ և Համլետ Ադամյանը /80կգ/:
Հայաստանի հինգ բռնցքամարտիկներ այսօր իրենց հերթական մրցելույթները կունենան Սոֆիայի ռինգում: Հանդիպումները վճռական նշանակություն ունեն, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ մեդալի արժեք ունի:
Եվրոպայի երիտասարդական առաջնության ծրագրով քառորդ եզրափակիչում են և կիսաեզրափակիչ մտնելու ու առնվազն բրոնզե մեդալակիր դառնալու վճռականությամբ ռինգ կելնեն Արեն Ասլամազյանը (51 կգ), վերջինս մրցելու է ադրբեջանցի Ամին Մամաձադեի, Էրիկ Իսրայելյանը (60 կգ)՝ չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի, Արթուր Մկրտչյանը (63,5 կգ)՝ անգլիացի Օսամա Մոհամեդի, Արես Հակոբյանը (67 կգ)՝ հույն Գեորգիոս Էֆթիմիադիսի և Համլետ Ադամյանը (80 կգ)՝ լատվիացի Իլյա Յուրգենոկսի հետ։