Ա Սերիայի 33-րդ տուրում իտալական «Նապոլին» նախօրեին ընդունել էր մայրաքաղաք «Ռոմային», խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ 11-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին Ռոման կարողացավ ազատվել պարտությունից, գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Էլ Շաարաֆին։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին խաղակեսում չխաղաց։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մամուլի ասուլիսում նշել է, որ Մխիթարյանը թիմի ողջ խաղի ճարտարապետն է։
«Մենք ավելին էինք ուզում, բայց հասանք նրան, ինչին կարող էինք: Թափի փոփոխությունը սկսվեց երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելով։ Առաջին խաղակեսում նրա բացակայության պատճառն այն է, որ նա խաղում է գրեթե բոլոր հանդիպումներում՝ յուրաքանչյուր խաղում վազելով 12 կմ։ Կարծում էի, որ երկրորդ խաղակեսի վրա խաղադրույք կատարելով՝ նրան կփրկեմ 6 կմ-ից, և նրա հայտնվելով թիմի խաղը փոխվեց»,- ասել է Մոուրինյոն։
Նշենք, որ այս հանդիպումից հետո «Ռոման» միլանյան «Ինտերի» հետ հանդիպման մեկնելուց առաջ մնաց հինգերորդ հորիզոնականում։