Ռուսասանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, EBU-ի Եվրոպայի գործող չեմպիոն և WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը որոշել է փոխել քաղաքացիությունը՝ դառնալով հայաստանցի։
Նա որոշել է Հայաստանը ներկայացնել միջազգային ասպարեզում։ Այժմ Դավիթը Երևանում է, որտեղ զբաղվում է քաղաքացիություն ստանալու գործով, հայտնում է vahesport-ը։
Դավիթ Ավանեսյանը հինգերորդ անգամ պաշտպանել է EBU Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Նա իր վերջին մենամարտն անցկացրել է մարտի 20-ին, երբ առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց նախկինում անպարտելի Օսկար Մեցին։