«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր ինստագրամայան էջում ցավակցություն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի ընտանիքին։ Մա մասնավորապես գրել է․ «Խոսքեր չունեմ։ Իմ ողջ սերն եմ հայտնում Քոբիի ընտանիքին և ընկերներին: Շատ հաճելի էր հանդիպել և ժամանակ անցկացնել նրա հետ: Մեզանից իսկական հանճար է հեռացել»։
Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն Կոբի Բրայանթը զոհվել է Կալիֆոռնիայում՝ ուղղաթիռի կործանման հետևանքով։ Բրայանթի հետ միասին զոհվել է նաև նրա 13-ամյա դուստր՝ Ջիաննան։
Կոբի Բրայանթը 20 մրցաշրջաններում հանդես է եկել Բասկետբոլի ազգային լիգայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմում: Նա դարձել է 30 հազար միավոր հավաքած ամենաերիտասարդ բասկետբոլիստը։
ԱՄՆ-ի հավաքականի կազմում երկու անգամ նվաճել Է Օլիմպիադայի ոսկե մեդալը՝ 2008-ին և 2012-ին։
Բրայանթը բասկետբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։