2020 թվականին շուրջ 4 օր՝ հոկտեմբերի 8-ից 11-ը Հայաստանում տեղի կունենա իր մասշտաբներով առաջին արահետային վազքի փառատոնը՝ «Armenia X Run 2020»-ը, որի կենտրոնը կլինի Դիլիջան քաղաքը:
Մասնակիցների համար հասանելի կլինեն հետևյալ հեռավորություները՝ 130 կմ, 64 կմ, 37 կմ, 21 կմ, 9 կմ, 3 կմ և հատուկ կարճ հեռավորություն՝ նախատեսված երեխաների համար:
Վազքի այս փառատոնը համատեղ կազմակերպում են Yell Extreme Park-ըև Run X Runռուսական ընկերությունը, որը հանդիսանում է նաև աշխարհում հայտնի «Crimea X Run»-ի կազմակերպիչը: Փառատոնին ակնկալվում է միջազգային 1000-ից ավելի մասնակիցների ներկայություն: