Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես եկան հինգ մարզիկներ: Բոլորից շատ՝ հինգ հաղթանակ տոնեց և երկրորդ տեղը գրավեց Արսեն Ավետիսյանը /73 կգ/: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Արտոյոմ Ղալաչյանը /66 կգ/ դարձավ երրորդ մրցանակակիր:
Մրցաշարին մասնակցեցին հին աշխարհամասի 27 երկրների 237 ձյուդոիստներ։
Տեղի ունեցավ նաև Եվրոպայի ձյուդոյի խաղարկության պատանեկան մրցաշարը: Բուխարեստի տատամի ելած մեր երկրի ներկայացուցիչներից Գոռ Կարապետյանը /81 կգ/ դարձավ երկրորդ, իսկ Վահե Աղասյանը /55 կգ/՝ երրորդ մրցանակակիր: