Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը վաստակեց Եվրոպայի Մ-23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
Բուխարեստում ընթացում է Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որի շրջանակներում հանդես գալով գերծանր քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը Երկամարտի 434 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Մարզիկը պոկում վարժությունում բարձրացրել է 192 կգ, այնուհետև ձախողել հաջորդ մոտեցումը, բայց երրորդ մոտեցմամբ բարձրացրել է 198 կգ, որը ռեկորդային ցուցանիշ է:
Երկամարտի ընդհանուր արդյունքը կազմել է 434 կգ։