Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկել է «Նոր Աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը։ Միցաշարին մասնակցում են մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ։
«Նոր Աստղեր» շախմատի միջազգային մրցաշարին մասնակցելու համար անհատական հրավեր է ստացել մինչև 20 տարեկանների շախմատի Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։
Շանհայում ընթացող միջազգային մրցաշարի երրորդ տուրից հետո մեր ներկայացուցիչն առաջին հորիզոնականում է՝ այն կիսելով շախմատի միջազգային վարպետ չինացի Դայի Չանգրենի հետ:
Հայկ Մարտիրոսյանը երեք տուրից հետո ունի 2.5 միավոր:
Նշենք, որ Չինաստանի Շանհայ քաղաքում սեպտեմբերի 4-10-ը ընթացող «Նոր Աստղեր» միջազգային մրցաշարին մասնակցում են մինչև 20 տարեկան 8 շախմատիստներ: Մասնակիցների թվում են Չինաստանի 4 առաջատար մինչև 20 տարեկան շախմատիստները և 4 հրավիրյալ շախմատիստ:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով: