Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, շարունակում է հաջող ելույթները Superbet Chess Classic մրցաշարում։
Յոթերորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ և, վաստակելով 4,5 միավոր՝ առաջին տեղը կիսում է Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բուխարեստում տեղի է ունենում Superbet Chess Classic մրցաշարը, որին մասնակցում են 10 գրոսմայստերներ։ Սա Grand Chess-ի հերթական մրցաշարերից է։