Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձնական պատճառներով լքել է թիմի մարզումային հավաքը, որն այժմ ընթանում է Կանադայի Մոնրեալ քաղաքում, հաղորդում է Արքայական ակումբի պաշտոնական կայքը։
Նրան փոխարինում է երկրորդ մարզիչ Դևիդ Բետոնին։ Ֆրանսիացի մարզիչը վերադարձել է Մադրիդ։
Նշենք, որ Զիդանը «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել է այս տարվա մարտին։
Իսպանիայի անցած առաջնությունում «Ռեալը» գրավեց երրորդ տեղը։ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը «Ռեալը» կսկսի օգոստոսի 17-ին «Սելտայի» հետ արտագնա խաղով։