Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մենամարտերը կմեկնարկեն ժամը 18։00-ին։ Հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Մրցակիցը՝ Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկին է: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ այսօր կկայանա 12 մենամարտ։