Երևանում շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Վախթանգ Հարությունյանը, որն իր երկրորդ մենամարտն էր անցկացնում այս առաջնությունում, մրցել է Գերմանիայի ներկայացուցիչ Քևին Շումանի հետ և պարտություն կրել:
Եվրոպայի առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: 1/16 եզրափակչում նա մենամարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովի հետ և վստահ հաղթանակ տարել՝ երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն: