Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում ավարտվեցին կիսաեզրափակիչի մենամարտերը:
Հայաստանի վերջին մասնակիցը՝ 92 կգ քաշային Նարեկ Մինասյանը, 0:5 հաշվով պարտվել է իսպանացի Էմանուել Ռեյեսին և նվաճել բրոնզե մեդալ։
Ավելի վաղ առաջնության եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Բազոյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։ Նրանք կպայքարեն ոսկե մեդալների համար: