«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ, քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։ Ուստի հայ ֆուտբոլիստը որոշել է կարիերան շարունակել «Ինտեր»-ում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա ազատ գործակալը նոր թիմի հետ երկու տարվա պայմանագիր կկնքի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանին առաջարկել են պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում 3,5 միլիոն եվրո աշխատավարձով։
«Ռոման» նույնպես հետաքրքրված էր Մխիթարյանին պահելով և նրան առաջարկել է 1+1 գործարք՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:
Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում Մխիթարյանը դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Մայիսի 25-ին կիսապաշտպանը Ռոմայի հետ հաղթեց Կոնֆերենցիաների Լիգան։ Հենրիխը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։
Միևնույն ժամանակ, Calciomercato.com-ին հայտնի է դարձել, որ «Ռոման» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ: Հռոմեացիների ղեկավարությունը դիտարկում է 30-ամյա գերմանացուն գնելու տարբերակը՝ որպես կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։