«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալեհը «Բարսելոնայի» ղեկավարությանը խոստացել է 2023 թվականի ամռանը տեղափոխվել իսպանական ֆուտբոլային ակումբ: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Mirror-ը: Նա նշել է, որ տեղափոխումը կարող է լինել առանց պայմանագրային պարտավորությունների:
Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ (0:1) 29-ամյա Սալեհը հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա «Լիվերպուլում», սակայն չի ցանկացել խոսել պայմանագրի երկարաձգման մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ֆրանսիական «ՊՍԺ»-ի, իսպանական «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին:
Եգիպտացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: