Միլանի «Ինտերը» առաջիկայում պաշտոնապես կհայտարարի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Նրա տեղեկություններով՝ պայմանագիրը կստորագրվի մինչև 2024 թվականը։
Ռոմանոն նշել է, որ Մխիթարյանն «Ինտերում» կփոխարինի կիսապաշտպան Արտուրո Վիդալին, որը, ինչպես գրել են ԶԼՄ-ները, բանակցություններ է վարում բրազիլական «Ֆլամենգոյի» հետ: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում խաղում է 2019 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է 117 հանդիպման, դարձել 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։