Ավարտվել է իտալական «Ռոմայի» 33-ամյա խաղացող Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ շատ մոտ ապագայում մարզիկը բուժզննում կանցնի, որից հետո երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
Իրենց հերթին հայտնի ինսայդերներ Ալֆրեդո Պեդուլլան և Նիկոլո Շիրան հայտնել են, որ հայը վերջապես ընտրել է «Ինտերը», ինչի մասին հայտնել է «Ռոմային», քանի որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։