Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։
Ըստ ՈւԵՖԱ-ի ակումբային գործակիցների դասակարգման՝ «Փյունիկը» նախապես ընդգրկված էր 1-ին խմբի «unseeded» թիմերի զամբյուղում, և վիճակահանությամբ մեր թիմին կարող էին բաժին հասնել բուլղարական «Լուդոգորեցը», ռումինական «Կլուժը», հունգարական «Ֆերենցվարոշը», սլովենական «Մարիբորը» և լյուքսեմբուրգյան «Դյուդելանժը»։ Այս մասին հայտնում են ակումբից։
Վիճակահանության արդյունքում մեր թիմի մրցակիցը դարձավ Ռումինիայի չեմպիոն «Կլուժը»։
Թիմերի առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-6-ին` Երևանում, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 12-13-ին։