Ըմբշամարտի ԵԱ-ում 55 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը պարտվեց եզրափակչում և դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
65կգ Վահե Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթեց շվեդ Սակասին:
Նշվում է, որ հունիսի 15-ին 45 կգ քաշային Սամվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ Ալեքս Մարգարյանը (51կգ) և Գրիշա Ոսկանյանը (92կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն: