Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ռոմայից» «Ինտեր» մի փոքր ձգձգվում է։ Մինչև հունիսի 30-ը Մխիթարյանը կմնա «Ռոմայում»:
Իտալական La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ «Ինտերում» Մխիթարյանին նվիրված շնորհանդեսը կկայանա հաջորդ շաբաթ։ Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել որպես «Ինտերի» նոր խաղացող՝ հավելելով, որ հայ կիսապաշտպանի հետ պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիս։