Հռոմում ընթացող Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին, սակայն 1/8 -ում զիջեց վրացի մրցակցին։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։
Մեկնարկային գոտեմարտերում հաղթանակ գրանցեց նաև Մենուա Յարիբեկյանը։ Նա 12:1 հաշվով հաղթեց նաև չեխ մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Մեկնարկային գոտեմարտում հաղթանակ գրանցած Կնյազ Իբոյանը քառորդ եզրափակչում զիջեց թուրք ըմբիշին: