Հայազգի համաշխարհային ֆուտբոլի աստղ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվել է իտալական «Ինտեր»:
Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է 33-ամյա Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին: Հարձակվողը իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ հիմա, անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,- սոցցանցային իր էջում գրել է Մխիթարյանը։
2020թ. – ից Մխիթարյանը հանդես է եկել «Ռոմայում»։ Նախորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը Հռոմի ակումբում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ, կատարել է 9 գոլային փոխանցում: Մինչ այդ Մխիթարյանը հանդես էր գալիս անգլիական «Արսենալում» և «Մանչեսթեր Յունայթեդում», Դորտմունդի «Բորուսիայում», Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», ինչպես նաև «Փյունիկում»: