«Դինամո» մարզահամալիրում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր ավելի քան 200 մարզիկ։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Ըստ մասնագետների առաջնությունը բավականին ուժեղ կազմ է ունեցել և բոլոր քաշային կարգերում թեժ պայքար է ծավալվել չեմպիոնության համար։
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի հավաքականը, որն օգոստոսին կմասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։