Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիսից»: Այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:
Հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան: Ըստ լուրերի՝ իսպանական մի քանի ակումբ հետաքրքրված է Հարոյանով: Հարոյանը «Կադիսին» միացել 2021 թվականի մայիսին: Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է 19 խաղի: