Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը այսօր տոնեց իր երկրորդ հաղթանակը Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության որակավորման փուլում: Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Մեր տղաները առաջին հանդիպումը հաղթել էին Կոսովոյի հավաքականին 2:1 հաշվով, հետո 0:2 հաշվով պատվել են Ֆինլանդիայի թիմին և քիչ առաջ վստահ հաղթանակ տոնել Շոտլանդիայի թիմի նկատմամբ 2:0 հաշվով (21:8, 21:11):
Այսօր մեր թիմը կմրցի արդեն չորրորդ խաղում։ Մրցակիցը կլինի Մոլդովան։