«Торпедо Москва» ֆուտբոլային ակումբը 27-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանին ձեռք բերելու մասին է պաշտոնապես հայտարարել:
Մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար: Սիմոնյանը ելույթների համար ընտրել է 23 համարը։
Արտյոմ Սիմոնյանը ծնվել է 1995 թվականի փետրվարի 20-ին Սանկտ Պետերբուրգում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է «Զենիթում»։ Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Սիմոնյանը կնքել է շվեյցարական «Ցյուրիխի» հետ։
2017-2020 թվականներին Սիմոնյանը խաղացել է հայկական «Ալաշկերտում», «Արարատում», «Փյունիկում» և «Նոայում»: 2021 թվականի հունվարին տեղափոխվել է «Տոմ», ապա՝ «Վոլգար»։ Ռուսաստանի առաջին դիվիզիոնում անցկացրած 28 խաղում կիսապաշտպանը խփել է 9 գնդակ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում։
2014 թվականին Սիմոնյանը Առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Նա Շվեյցարիայի գավաթակիր է (2015/16), Հայաստանի չեմպիոն (2017/18), Հայաստանի գավաթակիր (2018/19), Հայաստանի սուպերգավաթակիր (2018, 2020):