Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել ռուսական «Առաջնություն» մարզական ինտերնետ-պորտալի անցկացրած հարցման արդյունքում:
Նշվում է, որ պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» մրցանակի ընթերցողների շրջանում անցկացված հարցման արդյունքները: «Ժողովրդական քվեարկությունն» ավելի քան 80 հազար ձայն է հավաքել կայքում և սոցցանցերում՝ «VK»,«Օդնոկլասնիկի» և Telegram-ալիքներում:
Առաջին տեղը զբաղեցրեց Էդուարդ Սպերցյանը՝ ստանալով 21 401 ձայն, երկրորդ տեղում Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն է՝ 18 982 ձայնով: Երրորդ տեղը զբաղեցրել է «Ահմատ» ֆուտբոլային ակումբի խաղացող Համիդ Աղալարովը (16 445 ձայն):